Deprecated: Function get_magic_quotes_gpc() is deprecated in
/home/prwbamqk/v4/wp-includes/formatting.php on line
4387
Deprecated: Function get_magic_quotes_gpc() is deprecated in
/home/prwbamqk/v4/wp-includes/formatting.php on line
2448
Deprecated: Function get_magic_quotes_gpc() is deprecated in
/home/prwbamqk/v4/wp-includes/formatting.php on line
4387
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից 2016 թվականի ապրիլի 28-29-ը Սևանում տեղի ունեցավ «Ինչպես հայտնաբերել իրավունքի գերակայության բացթողումները, դատարանների նկատմամբ քաղաքացիական վերահսկողություն նախաձեռնություն» դասընթացը: Դասընթացը վարում էին Լեհաստանի դատական վերահսկողության հիմնադրամի փորձագետներ՝ Ստանիսլավ Բուրդձիեջը և Բարտոշ Պիլիտովսկին:Դասընթացին մասնակցում էին մասնակիցներ ինչպես Հայաստանից այնպես էլ Վրաստանից: ընթացին մասնակցում էին մասնակիցներ ինչպես Հայաստանից այնպես էլ Վրաստանից:
Դասընթացավարները մասնակիցների հետ կիսվեցին դատարանի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության Լեհաստանի փորձով, և իրենց կողմից մշակված քաղաքացիների կողմից դատական վերահսկողության մեթոդաբանությամբ: Փորձագետները կարևորեցին, որ ի տարբերություն դատավարության մոնիթորինգի, որն ուղղված է դատական գործի մոնիթորինգի իրականցմանն առանձին ատյանի դատարանում գործի սկզբից մինչև նույն դատական գործի ավարտը, դատական մոնիթորինգն ավելի լայն է ու նպատակ է հետապնդում ոչ թե հետևելու կոնկրետ դատական գործի ավարտին, այլ դատարանների աշխատանքին առհասարակ: Հիմնադրամի փորձագետների խոսքով հիմնադրամի նպատակներից մեկն է քաղաքացիների միջոցով դատարանների մոնիթորինգ իրականացնելը, որի ժամանակ ոչ իրավաբանները իրենց հասանելի լեզվով ստանում են բավարար տեղեկություններ արդար դատաքննության իրավունքի բաղադրիչների, դատարանների կառուցակարգերի վերաբերյալ: Ձեռք բերված գիտելիքները մասնակիցներին հնարավորություն կտան ապահովելու դատական համակարգի հաշվետվողականությունը: Դատական մոնիթորինգը կոչված է արդար դատաքննության իրավունքի հիմնական չափանիշների պահպանման ստուգմանը, մասնավորապես, դատարանի հասանելիության իրավունքի, դատարանի առջև հավասարության, ողջամիտ ժամկետներում օրենքով ստեղծված անկողմնակալ դատարանի կողմից իրականացվող արդար և հրապարակային դատական լսումների իրականացման, և այլն: Այն հնարավորություն է տալիս նաև ստուգելու դատարանի շենքային պայմանների համապատասխանելիությունը հասարակության բոլոր անդամների կարիքներին, դատարանի հարմարությունները, գրասենյակի և այլ բաժինների աշխատանքը: Մասնակիցներին ներկայացվեց փորձագետների կողմից մշակված «Ինչպես հայտնաբերել իրավունքի գերակայության բացթողումները ուղեցույցը» հայերեն, անգլերեն, վրացերեն լեզուներով: (https://v4.prwb.am/?page_id=128&lang=hy, https://v4.prwb.am/?page_id=128&lang=hy )
Դասընթացի ընթացքում մասնակիցները ներգրավվեցին թիմային գործնական աշխատանքներում՝ ներկայացնելով սեփական երկրի դատական ատյանների կառուցվածքը, դատական գործերի թիվը և դատարանների ծանրաբեռվածությունը, ինչպես նաև մինչ այժմ իրականացված դատական մոնիթորինգների փորձը: Հիմք ընդունելով Ուղեցույցի մեջ կիրառված SWOT մեթոդաբանությունը՝ թիմերը նաև գնահատցին իրենց թույլ և ուժեղ կողմերը՝ հիմք ընդունելով երկրի առանձնահատկությունները: Մասնակիցներին ներկայացվեցին դիտորդների վարքագծի կանոնները, ընտրանքի մեթոդը, մոնիթորինգի գործիքները և դրանց փորձարկումը, տվյալների ներկայացումը և կառավարումը, առցանց տվյալների ներկայացումը, հարմարեցված համակարգը, վերջնական զեկույցի պատրաստումը, տվյալների ներկայացումը և վերլուծությունը: Հայաստանից և Վրաստանի մասնակիցները հունիսի 1-ից օգոստոսի 31-ը ընկած ժամանակահատվածում կներգրավվեն իրենց երկրներում իրականացվող դատական մոնիթորինգներին, որոնց արդյունքները կներկայացվեն հայերեն և վրացերեն լեզվով պատրաստված հաշվետվություններով, որոնց իրականցման երկարաժամկետ նպատակը Վրաստանի և Հայաստանի արդարադատության ոլորտում դրական փոփոխությունների իրականացնելուն օժանդակելն է: Սեմինարն իրականցվել է Վիշեգրադի միջազգային հիմնադրամի հետ համագործակցությամբ իրականացվող «Ձևավորել ապացույցների վրա հիմնված շահերի պաշտպանություն հանուն իրավունքի գերակայության և արդյունավետ կառավարման» ծրագրի շրջանակներում:
Home
Published by:
Deprecated: Function get_magic_quotes_gpc() is deprecated in /home/prwbamqk/v4/wp-includes/formatting.php on line 4387
Lusine Lalayan