Deprecated: Function get_magic_quotes_gpc() is deprecated in /home/prwbamqk/v4/wp-includes/formatting.php on line 2448
Deprecated: Function get_magic_quotes_gpc() is deprecated in /home/prwbamqk/v4/wp-includes/formatting.php on line 4387
Հայտարարություն
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը հայտարարում է հայտերի ընդունելություն Հայաստանի և Վրաստանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, երիտասարդ ակտիվիստների համար 2016 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կազմակերպվող հետևյալ դասընթացների համար
- «Լավ կառավարման մասնակցային մոնիթորինգ և գնահատում»՝ երկօրյա դասընթաց Հունգարիայից և Չեխիայից ներգրաված համապատասխան փորձագետների մասնակցությամբ,
- «Իրավունքի գերակայության մոնիթորինգ՝ դատարանի նկատմամբ քաղաքացիական վերահսկողություն» երկօրյա դասընթաց Լեհաստանից ներգրաված փորձագետների մասնակցությամբ,մասնակցության հայտ-https://docs.google.com/document/d/1WEmcsyWgSyxRiZZr-3cebJhEpRfYMxKIaAfyN6eZadQ/edit?usp=sharing
- «Փաստագրված շահապաշտպանություն հանուն իրավունքի գերակայության և լավ կառավարման» թեմայով՝ Հունգարիայից և Սլովակիայից ժամանած փորձագետների մասնակցությամբ:
Դասընթացի ժամանակ կներկայացվի հատկապես դատարանի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության Լեհաստանի փորձը, Վիշիգրադի խմբի անդամ երկների փորձը լավ կառավարման մոնիթորինգի և գնահատման, ինչպես նաև փաստագրված շահերի պաշտպանության փորձը:
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ | |
Դասընթացին կարող են մասնակցել | Հայաստանի և Վրաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և ակտիվիստներ |
Նույն դիմումատուն կարող է | Մասնակցել մեկ թեմատիկ դասընթացի |
Դիմումների ընդունման սկիզբն է | 12 մարտի 2016 թ |
Դիմումների ընդունման ավարտն է | 10 ապրիլի 2016 թ |
Դասընթացից հետո դասընթացի մասնակիցները | 1 հունիսի-31 օգոստոսի 2016թ պետք է մասնակցեն համապատասխան ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, որից հետո կպատրաստվի հաշվետվություն հայերեն և վրացերեն լեզուներով: |
Յուրաքանչյուր դասընթաց իրականցվելու է Հայաստանից և Վրաստանից համամասնորեն ներգրաված 20-25 մասնակիցների խմբերով՝ յուրաքանչյուր դասընթացը երկու օր տևողությամբ: Մասնակիցների կացության և տրանսպորտային ծախսերը հոգում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը Դասընթացների մասնակցության հայտերը հասանելի են
- «Լավ կառավարման մասնակցային մոնիթորինգ և գնահատում»
- «Իրավունքի գերակայության մոնիթորինգ՝ դատարանի նկատմամբ քաղաքացիական վերահսկողություն»
- «Փաստագրված շահապաշտպանություն հանուն իրավունքի գերակայության և լավ կառավարման»
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը 2015 թվականի սեպտեմբերի 1-ից Վիշեգրադի միջազգային հիմնադրամի հետ համագործակցությամբ իրականացնում է «Ձևավորել ապացույցների վրա հիմնված շահերի պաշտպանություն հանուն իրավունքի գերակայության և արդյունավետ կառավարման» ծրագիրը: