Deprecated: Function get_magic_quotes_gpc() is deprecated in /home/prwbamqk/v4/wp-includes/formatting.php on line 2448
Deprecated: Function get_magic_quotes_gpc() is deprecated in /home/prwbamqk/v4/wp-includes/formatting.php on line 4387
«Ձևավորել ապացույցների վրա հիմնված շահերի պաշտպանություն հանուն իրավունքի գերակայության և արդյունավետ կառավարման Արևելյան գործընկերության երկրներում» ծրագիր
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը 2015 թվականի սեպտեմբերի 1-ից Վիշեգրադի միջազգային հիմնադրամի հետ համագործակցությամբ իրականացնում է «Ձևավորել ապացույցների վրա հիմնված շահերի պաշտպանություն հանուն իրավունքի գերակայության և արդյունավետ կառավարման» ծրագիրը: Ծրագրի նպատակն է զարգացնել Հայաստանի և Վրաստանի տեղական քաղաքացիական կազմակերպությունների ներկայացուցիչների կարողությունները իրավունքի գերակայության և լավ կառավարման (rule of law and good governance) մոնիթորինգի ոլորտում՝ օգտագործելով Վիշեգրադյան 4 երկրների՝ Լեհաստանի, Չեխիայի, Հունգարիայի, Սլովակիայի փորձը: Ծրագիրը կնպաստի շահառուների հետ համագործակցությանը, ժողովրդավարական փոփոխության և ինտեգրման գործընթացին, նրանց կարողությունների զարգացմանը և տարածաշրջանային համագործակցությանը: «Ծրագրի ընթացքում նախատեսվում է իրականացնելդասընթաց «Լավ կառավարման մասնակցային մոնիթորինգ և վերլուծություն» և «Ապացույցների վրա հիմնված իրավունքի գերակայության և լավ կառավարման շահերի պաշտպանություն» թեմայով՝ Հունգարիայից և Սլովակիայից ժամանած փորձագետների մասնակցությամբ: Դասընթացի ժամանակ կուսումնասիրվի հատկապես Լեհաստանի Քաղաքացիական դատարանի մոնիթորինգի արդյունքները և Եվրոպական միության լավ կառավարման այլ ծրագրեր՝ Արևելյան Եվրոպայի երկրների փաստերի վրա հիմնված: Դասընթացից հետո կիրականացվի չորսամսյա մոնիթորինգ՝ դասընթացին մասնակցած անձանց պարտադիր մասնակցությամբ, որից հետո կպատրաստվի հաշվետվություն հայերեն և վրացերեն լեզուներով: Ներդրված փորձը կտարածվի նաև Արևելյան գործընկերության այլ երկրների շրջանում՝ Արևելյան գործընեկության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների տարեկան հանդիպումների միջոցով, որտեղ երկրների ներկայացուցիչները կմասնակցեն թեմատիկ խմբերով: Դասընթացի ընթացքում կուսումնասիրվեն հետևայալ թեմաները՝
- Իրավունքի գերակայություն
- Լավ կառավարում
- Փաստագրված ջատագովություն
Դասընթացները կանցկացվեն Հայաստանում և Վրաստանում: