Deprecated: Function get_magic_quotes_gpc() is deprecated in /home/prwbamqk/v4/wp-includes/formatting.php on line 4387
Deprecated: Function get_magic_quotes_gpc() is deprecated in /home/prwbamqk/v4/wp-includes/formatting.php on line 2448
Deprecated: Function get_magic_quotes_gpc() is deprecated in /home/prwbamqk/v4/wp-includes/formatting.php on line 4387
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (ԻՊԱՍ) հասարակական կազմակերպությունը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու ամփոփիչ կոնֆերանսին:
Կոնֆերանսին բացման խոսքով հանդես կգա ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին, ով կներկայացնի Վիշեգրադ ֆոնդի գործունեությունը և անդամ երկրների ներդրումների նպատակները: Այնուհետև, փորձագետներ՝ Լեհաստանի դատական վերահսկողության հիմնադրամի նախագահ Բարտոշ Պիլիտովսկին և «Զարգացման և հումանիտար օգնության ՀԿ-ների հունգարական ասոցացիա» կազմակերպության ներկայացուցիչ Եվա Բորդերսը կներկայացնեն Լեհաստանում դատարանների նկատմամբ քաղաքացիական վերահսկողության և ապացույցների վրա հիմնված շահերի պաշտպանության լավագույն փորձը:
Կոնֆերանսին կներկայացվի Հայաստանի և Վրաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից իրականացված «Իրավունքի գերակայություն, դատարանների նկատմամբ քաղաքացիական վերահսկողություն» և «Լավ կառավարման մոնիթորինգ և գնահատում» մոնիթորինգների արդյունքները, որոնք իրականացվել են Հայաստանում և Վրաստանում 2016թ. հուլիս 1-ից հոկտեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում:
Կոնֆերանսին Ձեր մասնակցությունը հաստատելու կամ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք դիմել «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության ադմինիստրատիվ օգնական Լուսինե Լալայանին 010 505 303, 098 505 303 հեռախոսահամարներով կամ գրել lusine@prwb.am էլեկտրոնային հասցեին:
Խնդրում ենք Ձեր մասնակցությունը հաստատել մինչև՝ 2016 թ. նոյեմբերի 15-ը: