Deprecated: Function get_magic_quotes_gpc() is deprecated in /home/prwbamqk/v4/wp-includes/formatting.php on line 4387
Deprecated: Function get_magic_quotes_gpc() is deprecated in /home/prwbamqk/v4/wp-includes/formatting.php on line 2448
Deprecated: Function get_magic_quotes_gpc() is deprecated in /home/prwbamqk/v4/wp-includes/formatting.php on line 4387
Ինչպես տեղեկացրել էինք «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից 2016 թվականի ապրիլի 28-29-ը Սևանում տեղի ունեցավ «Ինչպես հայտնաբերել իրավունքի գերակայության բացթողումները, դատարանների նկատմամբ քաղաքացիական վերահսկողություն նախաձեռնություն» դասընթացը:
Դասընթացի մասնակից դիտորդները հունիսի 1-ից կազմակերպության փորձագետների կողմից մշակված դիտարկման քարտերի հիման վրա Հայաստանի և Վրաստանի դատական ատյաններում իրականացնում են դատական ատյանների մոնիթորինգ:
Մոնիթորինգի նպատակներից մեկն է քաղաքացիների միջոցով դատարանների մոնիթորինգ իրականացնելը, որի ժամանակ ոչ իրավաբանները իրենց հասանելի լեզվով ստանում են բավարար տեղեկություններ արդար դատաքննության իրավունքի բաղադրիչների, դատարանների կառուցակարգերի վերաբերյալ:
Մոնիթորինգի վերաբերյալ զեկույցը կներկայացվի հոկտեմբեր ամսին մոնիթորների կողմից կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ:
Հիշեցնենք, որ ծրագիրը իրականացվում է Վիշեգրադի միջազգային հիմնադրամի հետ համագործակցությամբ իրականացվող «Ձևավորել ապացույցների վրա հիմնված շահերի պաշտպանություն հանուն իրավունքի գերակայության և արդյունավետ կառավարման» ծրագրի շրջանակներում: