Deprecated: Function get_magic_quotes_gpc() is deprecated in /home/prwbamqk/v4/wp-includes/formatting.php on line 4387
Deprecated: Function get_magic_quotes_gpc() is deprecated in /home/prwbamqk/v4/wp-includes/formatting.php on line 2448
Deprecated: Function get_magic_quotes_gpc() is deprecated in /home/prwbamqk/v4/wp-includes/formatting.php on line 4387
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից 2016 թվականի մայիսի 25-26-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ «Մասնակցային մոնիթորինգ և արդյունավետ կառավարման գնահատում» դասընթացը:
Դասընթացը վարում էին Հունգարիայի Ժողովրդավարության անցման միջազգային կենտրոն կազմակերպության փորձագետ՝ Դանիել Բարտհան և Չեխիայի Քաղաքացիական հասարակության զարգացման հիմնադրամի անդամ, սոցիալական գիտությունների թեկնածու Պետր Վիթցը:
Դասընթացին մասնակցում էին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ ինչպես Հայաստանից այնպես էլ Վրաստանից:
Մասնակիցները ներկայացնում էին հետևյալ հասարակական կազմակերպությունները՝ Վրաստանի մարդու իրավունքների կենտրոն ՀԿ, «Մցոդելի>> ՀԿ, <<Դպրոցների հետազոտության կենտրոն>> — հետազոտող, <<Վրաստանի իրավաբանների ասոցացիա>> — անդամ, <<Քաղաքացիական զարգացման և մարդու իրավունքների կենտրոն>>, <<Գորիսի երիտասարդական խորհուրդ>> — անդամ, <<Սահմանադրության 42-րդ հոդված>> ՀԿ, <<Արդար դատավարություն>> — Վրաստան, <<Կանանց կենտրոն>> ՀԿ, <<Հայաստանի Հելսինկյան կոմիտե>>, <<Առանց բռության հասարակություն>> ՀԿ, ՄԱԶԾ, <<Իրավունքի գերակայություն>> ՀԿ, <<Մունիցիպալ իրավապաշտպանների միություն>>, <<Մարդկային զարգացման միջազգային կենտրոն>>«Գյումրու առաջընթաց» Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն>ՀԿ, «Առաջընթաց» ԵՀԿ, «Խաղաղության երկխոսության» ՀԿ, ԻՏԵԿ ՀԿ, Իջևանի քաղաքացիական երիտասարդական կենտրոն, «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն ՀԿ:
Դասընթացավարները մասնակիցների հետ կիսվեցին Վ4 երկրների փորձով արդյունավետ կառավարման մոնիթորինգի հարցում:
Ինչպես նաև մասնակիցներին ներկայացվեց փորձագետների կողմից մշակված «Մասնակցային մոնիթորինգ և արդյունավետ կառավարման գնահատում: Մեթոդոլոգիա և գործիքներ» ուղեցույցը հայերեն, անգլերեն, վրացերեն լեզուներով:
https://docs.google.com/document/d/1LDul_Zhxytd5x4PaydXFqgWsGOOIo_4do5j81oGU7go/edit?usp=sharing, https://docs.google.com/document/d/10OP2r34SgTdTvVmPRFB9YfrRbMWe98ZmVvoxU7tPS3o/edit?usp=sharing, https://drive.google.com/file/d/0By1nywA5u8jMbWxBUlVUTERvZGs/view?usp=sharing
Ձեռնարկի նպատակն է հստակ տեղեկատվություն տրամադրել քաղաքականության մեջ կառավարման մակարդակի գնահատման և մոնիթորինգի համար անհրաժեշտ գործիքների առավելությունների և թերությունների վերաբերյալ:
Ձեռնարկը հիմք կհանդիսանա կարողությունների զարգացման և քննարկումների կազմակերպման համար, ինչի շնորհիվ ՀԿ ներկայացուցիչները ավելի լավ կպատկերացնեն իրենց դերը արդյունավետ կառավարման գործընթացներում: Կազմակերպությունների և նրանց ներկայացուցիչների կարողությունների զարգացումը կնպաստի այդ գործընթացների իրականացմանը:
Դասընթացն ընթացքում մասնակիցները ներգրավվեցին թիմային գործնական աշխատանքներում՝ ներկայացնելով կառավարման համակարգի ուժեղ և թույլ կողմերը, որը կողմնորոշիչ է հասկանալու համար, թե որ ցուցիչն է անհրաժեշտ կիրառել փոփոխություն մտցնելու համար:
Դասընթացն իրականցվել է Վիշեգրադի միջազգային հիմնադրամի հետ համագործակցությամբ իրականացվող «Ձևավորել ապացույցների վրա հիմնված շահերի պաշտպանություն հանուն իրավունքի գերակայության և արդյունավետ կառավարման» ծրագրի շրջանակներում: