Deprecated: Function get_magic_quotes_gpc() is deprecated in
/home/prwbamqk/v4/wp-includes/formatting.php on line
4387
Deprecated: Function get_magic_quotes_gpc() is deprecated in
/home/prwbamqk/v4/wp-includes/formatting.php on line
2448
Deprecated: Function get_magic_quotes_gpc() is deprecated in
/home/prwbamqk/v4/wp-includes/formatting.php on line
4387
Հայտարարություն
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը հայտարարում է հայտերի ընդունելություն Հայաստանի և Վրաստանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, երիտասարդ ակտիվիստների համար 2016 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կազմակերպվող հետևյալ դասընթացների համար
- «Լավ կառավարման մասնակցային մոնիթորինգ և գնահատում»՝ երկօրյա դասընթաց Հունգարիայից և Չեխիայից ներգրաված համապատասխան փորձագետների մասնակցությամբ,
- «Իրավունքի գերակայության մոնիթորինգ՝ դատարանի նկատմամբ քաղաքացիական վերահսկողություն» երկօրյա դասընթաց Լեհաստանից ներգրաված փորձագետների մասնակցությամբ,- https://docs.google.com/document/d/1hAc657b5fV0wcKFRzg0xk0slFS6ib6wR2FNj_Pbre8o/edit?usp=sharing
- «Փաստագրված շահապաշտպանություն հանուն իրավունքի գերակայության և լավ կառավարման» թեմայով՝ Հունգարիայից և Սլովակիայից ժամանած փորձագետների մասնակցությամբ:
Դասընթացի ժամանակ կներկայացվի հատկապես դատարանի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության Լեհաստանի փորձը, Վիշիգրադի խմբի անդամ երկների փորձը լավ կառավարման մոնիթորինգի և գնահատման, ինչպես նաև փաստագրված շահերի պաշտպանության փորձը:
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
|
Դասընթացին կարող են մասնակցել
|
Հայաստանի և Վրաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և ակտիվիստներ
|
Նույն դիմումատուն կարող է
|
Մասնակցել մեկ թեմատիկ դասընթացի
|
Դիմումների ընդունման սկիզբն է
|
12 մարտի 2016 թ
|
Դիմումների ընդունման ավարտն է
|
10 ապրիլի 2016 թ
|
Դասընթացից հետո դասընթացի մասնակիցները
|
1 հունիսի-31 օգոստոսի 2016թ պետք է մասնակցեն համապատասխան ուղղությամբ իրականացվող
աշխատանքներին, որից հետո կպատրաստվի հաշվետվություն հայերեն և վրացերեն լեզուներով:
|
Յուրաքանչյուր դասընթաց իրականցվելու է Հայաստանից և Վրաստանից համամասնորեն ներգրաված 20-25 մասնակիցների խմբերով՝ յուրաքանչյուր դասընթացը երկու օր տևողությամբ:
Մասնակիցների կացության և տրանսպորտային ծախսերը հոգում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը
Դասընթացների մասնակցության հայտերը հասանելի են
- «Լավ կառավարման մասնակցային մոնիթորինգ և գնահատում»
- «Իրավունքի գերակայության մոնիթորինգ՝ դատարանի նկատմամբ քաղաքացիական վերահսկողություն»
- «Փաստագրված շահապաշտպանություն հանուն իրավունքի գերակայության և լավ կառավարման»
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը 2015 թվականի սեպտեմբերի 1-ից Վիշեգրադի միջազգային հիմնադրամի հետ համագործակցությամբ իրականացնում է «Ձևավորել ապացույցների վրա հիմնված շահերի պաշտպանություն հանուն իրավունքի գերակայության և արդյունավետ կառավարման» ծրագիրը:
Published by:
Deprecated: Function get_magic_quotes_gpc() is deprecated in /home/prwbamqk/v4/wp-includes/formatting.php on line 4387
Lusine Lalayan